• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի կողմից ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) 2020 թվականի նախագահության ստանձնման պաշտոնական արարողությանը:

06 հունվարի, 2020
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի կողմից ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) 2020 թվականի նախագահության ստանձնման պաշտոնական արարողությանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2020 թվականի հունվարի 6-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում կայացավ Վիետնամի կողմից ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) 2020 թվականի նախագահության ստանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էր Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:

Ներկայումս կազմակերպության անդամ են հարավ-արևելյան Ասիայի տասը երկրներ՝ 650 միլիոն ընդհանուր բնակչությամբ: ASEAN-ն իր դինամիկ աճող տնտեսությամբ աշխարհում երրորդ տեղն էր զբաղեցնում 2018 թվականի տվյալներով՝ 2.95 տրիլիոն դոլար ընդհանուր համախառն ներքին արդյունքով:

Միջոցառմանը մասնակցում էին Վիետնամի վարչապետ Նգույեն Սյուան Ֆուկը, Փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆամ Բին Մինը, ինչպես նաև այլ նախարարներ ու փոխնախարաներ, ASEAN-2020-ի ազգային կազմկոմիտեի անդամներ: Ներկա էին նաև Վիետնամում հավատարմագրված դեսպաններ և հավատարմատարներ:

Երկրի կառավարությունը չափազանց կարևորում է այս նախագահությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամության հետ մեկտեղ, համարելով այն 2020 թվականի կարևորագույն ձեռքբերումներից: Վիետնամի նախագահության տարին անցնելու է՝ Համախմբված ու արձագանքող (Cohesive and Responsive) խորագրի ներքո: Նախատեսվում է տարվա ընթացքում անցկացնել ավելի քան 300 պաշտոնական միջոցառումներ, հանդիպումներ և նախարարական ու բարձրաստիճան հանդիպումներ:

Բացման խոսքով հանդես եկավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ վարչապետ Նգույեն Սյուան Ֆուկը, ինչից հետո կայացավ ASEAN-ի դրոշի բարձրացման արարողությունը և 2020 թվականի նախագահության կայքի գործարկումը (https://asean2020.vn/):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: